National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.05.2012
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանին
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 17-ին հանդիպեց Վիեննայի միջազգային հեռուստատեսային երաժշտական 16-րդ մրցույթում` «Դասական Եվրատեսիլ-2012»-ում, 3-րդ մրցանակային տեղը գրաված 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանին եւ նրա մայրիկին:

Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց Նարեկին մրցանակային պատվավոր երրորդ տեղը գրավելու, ինչպես նաեւ հանդիսատեսի եւ ունկնդրի մեծ համակրանքը շահելու համար: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` ակնհայտ է, որ պատանի քանոնահարի հաջողությունները պայմանավորված են  նրա երաժշտական ձիրքով, նվիրումով ու հետեւողական աշխատանքով, բայց, անշուշտ, Նարեկի երաժշտական հասունացման գործում մեծ դեր են խաղացել նաեւ միջավայրը, ծնողներն ու ուսուցիչը, որոնք ուղղորդել ու ոգեւորել են նրան:

Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ Հայոց պետությունը հոգածությամբ է վերաբերվում ու միշտ ուշադրության կենտրոնում պահում Նարեկի ու նրա նման օժտված երիտասարդներին, քանզի նրանք հասարակության հպարտությունն են, ու նրանցից յուրաքանչյուրի հաղթանակը նաեւ Հայաստանի հաղթանակն է, իսկ հզոր մշակույթը` մեր երկրի ամրության ու հարատեւության գրավականը:

Նարեկ Կազազյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար` նշելով, որ  կրկնակի ուրախալի է, երբ նման գնահատանքի եւ ուշադրության է արժանանում նաեւ իր երկրում:

ԱԺ փոխնախագահը ոգեւորեց Նարեկին, աջակցելու ու սատարելու պատրաստակամություն հայտնեց` նորանոր հաջողություններ մաղթելով նրան:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am